News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պարգեւավճարների շուրջ բարձրացված աղմուկին ՔՊ-ականների «Օրենք չի խախտվել» ընդհանրական պատասխանը հար եւ նման է ՀՀԿ-ական` «Թղթերով ամեն ինչ կարգին է» մոդուլին: Այս մասին հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության  ժողովի  անդամ Արամ Ենոքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Արժե վերհիշել նաեւ շոումեն Հայկ Մարությանի պատասխանը լրագրողներին, երբ վերջիններս հարցրեցին նախընտրական խոստում հանդիսացող կարմիր գծերի վերացման մասին, ինչին «կարգինի» պատասխանը նույնպես ՀՀԿ-ական էր. «Իսկ մենք ուզո՞ւմ ենք, կարմիր գծերը վերացնելով, մի քանի մանկապարտեզ քիչ վերանորոգել կամ մի քանի սոցիալական ծրագրեր կրճատել…»: Բնականաբար` ո՛չ կարմիր գծերը, ո՛չ տեսախցիկները եւ ո՛չ էլ արագաչափերը չհանվեցին, չնայած Հայկոյի ու նրա քաղկնքահայր Նիկոլի խոստումներին:

Սակայն հանուն արդարության նշեմ, որ ՔՊԿ-ականները ոչ միշտ են կրկնում ՀՀԿ-ականներին, եւ երբեմն-երբեմն` նույնիսկ գերազանցում են իրենց «ավագներին», ահավասիկ` «Ավտորիտար բնույթի Իրան», «660 հազար դրամ աշխատավարձը քիչ է» արտահայտություններն ասվածի ապացույցներից են:

Դե, ինչ արած, սպասենք կատարված ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ արգասիք նոր «ծլվլոցներին»` հուսալով, որ ազգիս սթափ հատվածը, ի վերջո, կհամախմբվի եւ թույլ չի տա, որ հանրագումարում կանխատեսելի կռավոցը երեք անգամ հնչի»:

Տպել
Ամենաշատ