News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարները հանդիպել են  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին  և Վարդենիսի քաղաքապետի ժ.պ. Արամ Մելքոնյանին: 

Հանդիպման ընթացքում ընկերությունը կողմերին ծանոթացրել է տարածաշրջանում ընկերությանը պատկանող Սոթքի հանքի գործունեությանը, իրենց կողմից իրականացված սոցիալական նախագծերին, ինչպես նաև ներկայացրել է 2019թ.-ին  նախատեսված անելիքները:

Ընկերության ղեկավարությունը մարզային և քաղաքային իշխանություններին է ներկայացրել ակտիվի սոցիալ-տնտեսական ցուցանիշները, աշխատատեղերի և աշխատավարձի ավելացման  դինամիկան՝ ըստ աճի:

Կողմերը քննարկել են Վարդենիս քաղաքի համար արդիական հիմնախնդիրները, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

«Գեոպրոմայնինգ Գոլդը» շահագործում է Սոթքի հանքը և հանդիսանում է ամենախոշոր գործատուն տարածաշրջանում: Ներկայումս հանքում աշխատում է 756 մարդ:

Սոթքի հանքում կատարված ներդրումների ընդհանուր գումարը 11 տարվա ընթացքում կազմում է 67 մլն․ ԱՄՆ դոլար։ Միայն 2018թ.ին ընկերությունը հանքի տեխնիկական վերազինման նպատակով փաստացի ներդրել է    9.573 մլն․ ԱՄՆ դոլար:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ «Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը» /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն․ ԱՄՆ դոլար։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցում են 85․ մլն․ ԱՄՆ դոլարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ