News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 24-ի նիստում որոշում կայացրեց փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Ըստ այդմ, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել ՀՀ տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից, ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: ՀՀ եւ ՉԺՀ միջեւ ներկայումս քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը: Բացի այդ, առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանակցություններ են սկզբնավորվել Չինաստանի հետ: Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների Հայաստան այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը եւ ներդրումները: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով Չինաստանի Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:

Որոշման ընդունումը թույլ կտա ՀՀ եւ ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիներին մուտք գործել միմյանց տարածքներ եւ մնալ այնտեղ ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առանց մուտքի վիզա ձեռք բերելու:

Միաժամանակ, ռեժիմի փոխադարձ կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլեւ կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար եւ աշխատանքային գործունեությունը Չինաստանում:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հոնգկոնգ ՀՎՇ-ից Հայաստան զբոսաշրջային ներհոսքի ավելացումը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական կապերը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները Հոնկոնգի շրջանում կարող են առանց մուտքի վիզայի մնալ 30 օր, իսկ Հոնկոնգի հատուկ շրջանի քաղաքացիների համար ՀՀ տարածքում մնալու 180-օրյա ռեժիմ է սահմանվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ