News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանին  առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ  իրացնելու մեջ մեղադրվող   Էդուարդ Ղազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում այսօր՝ հունվարի 24-ին  կայացրեց Երեւանի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ  Գրիգորյանը՝  մերժելով Ղազարյանի պաշտպան  Արամյանի ներկայացրած  գրավի միջնորդությունը։ Այսօրվա  դատական նիստին հետազոտվեցին գործով ապացույցները։ Մասնավորապես հայտնի դարձավ, որ խուզարկությամբ Էդուարդ Ղազարյանի բնակարանից հայտնաբերվել է 6 հրացան,  փամփուշտներ՝  զենքի թույլտվության վկայականներով։ 

Ղազարյանը  հայտարարել է, որ հայտնաբերված  հրացանները  որսորդական են։ Հրապարակված արձանագրություններից հայտնի դարձավ,  որ խուզարկություն է կատարվել նաեւ  Ղազարյանի՝  Նորագյուղում գտնվող  տանը,  որտեղից եւս երկու  հրացան է  հայտնաբերվել։ Նշենք,  որ ըստ մեղադրանքի՝ Էդուարդ Ղազարյանն ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով բուպրենորֆին, հաշիշ եւ մարիխուաննա տեսակի թմրամիջոցներ, որոնք 2017թ. դեկտեմբերի 19-ին Երեւան քաղաքի Նորագյուղի տարածքում ապօրինի իրացրել է Դավիթ Սիմոնյանին:

Նշենք,  որ Էդուարդ Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունել միայն գործով նախկին  ամբաստանյալ Գոռ Համբարձումյանը, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ