News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգեւավճարների թեմայից խոսելից առանձնացնում է երկար տարիների աշխատակիցներին եւ կարճ ժամանակ աշխատած պաշտոնյաներին։

Նրանք, ովքեր երկար տարիներ են  աշխատել, նրանց մասով Մեսչյանն ասաց. «Երբ նշում ենք, որ հասցրել են 42 հազար գործ նայել, դա ֆանտաստիկ բարդ աշխատանք է եւ եթե մի օր պտտվեք քաղաքապետարանում,  կտեսնեք, որ քաղաքաշինության վարչությունում աշխատակիցները մինչեւ երեկոյան ժամը 10–ը աշխատում են։ Եվ եթե հնարավորություն կա 13-րդ աշխատավարձ տալու Նոր տարվա շեմին այդ նվիրյալ աշխատողներին, դրա մեջ ինչ–որ վատ բան կա՞, հատկապես եթե աշխատավարձերը շատ համեստ են։ Ես կարծում եմ, որ ոչ»։

Ապա նա խոսեց կարճ ժամանակ աշխատած անձանց, այդ թվում՝ իր մասին. «Ես չգիտեմ ինձ ինչքան են փոխանցել քարտի վրա, բայց ես գիտեմ՝ ինչ եմ արել դա»։

Նա չնշեց, թե ինչ է արել, քանի որ իր խոսքով  ինքը զզվում է «բարեգործություն» բառից եւ չի խոսում դրանից, միայն ասաց. «Այս գումարը ոնց եկավ, այնպես էլ գնաց»։

Սակայն Մեսչյանը հավաստիացրեց՝ այս գումարը ստանալուց իր կյանքում ոչինչ չի փոխվել, ինքն ավելի բարեկեցիկ չի սկսել ապրել. «Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվին, չի նշանակում, որ ես 1 սենյականոցից տեղափոխվել եմ 4 սենյականոց բնակարան, չի նշանակում, որ իմ 1994 թվականի մեքենան դարձավ Mercedes-Benz: Էդ գումարը, որ ստացել եմ, գիտեմ ինչ եմ արել եւ ես գիշերները հանգիստ քնում եմ։ Այդ գումարը ոչ մի բարոյական բեռ իմ համար չեղավ»,-եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ