News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին անդրադարձել է համացանցին՝ օգտատերերին, առաջին հերթին երիտասարդներին կոչ անելով առաջնորդվել քրիստոնեական համայնքների կենսական սկզբունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հարկ է ընդունել, որ համացանցը, մի կողմից, ծառայում է մեզ իրար ավելի ուժեղ կապելուն, միմյանց օգնելուն, բայց մյուս կողմից՝ օգտագործվում է նաեւ անձնական տեղեկությունների մանիպուլացման համար քաղաքական կամ տնտեսական իմաստով օգուտ ստանալու նպատակով՝ առանց անձին եւ նրա իրավունքները հավուր պատշաճի հարգելու»,- նշված է հինգշաբթի Վատիկանում հրապարակված սոցիալական հաղորդակցության 53-րդ Համաշխարհային կաթոլիկ օրվա առիթով պապական ուղերձում:

Ֆրանցիսկոս պապն այս կապակցությամբ նշել է, որ վիճակագրական տվյալներով՝ համացանցի առավել երիտասարդ օգտատերերից յուրաքանչյուր չորրորդը ենթարկվում է, այսպես կոչված, «կիբեռբուլիզմի», այսինքն՝ համացանցում տարեկիցների կողմից ագրեսիվ ճնշման:

Հռոմի պապի խոսքով՝ համացանցը կարող է ծառայել ինչպես հանրության շրջանում հաղորդակցության բարելավմանը, այնպես էլ անհատի ինքնամեկուսացմանը: Նման վտանգն առանձնապես մեծ է դեռահասների շրջանում: Այս խնդիրը բարձրացնում է էթիկական, սոցիալական, իրավաբանական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք չի կարող անտեսել նաեւ եկեղեցին, շեշտեց նա:

Խոսելով համացանցում գոյություն ունեցող վիրտուալ միությունների մասին՝ Ֆրանցիսկոս պապը բերել է քրիստոնեական միությունների օրինակը, որոնց անդամները ոչ թե ուղղակիորեն հետեւում են ընդհանուր հավատին եւ հայացքներին, այլեւ իսկապես մեկը մյուսի կարիքն ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ