News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեմոկրատները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալուց հետո մտադիր են հետաքննել Deutsche Bank-ի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործնական հարաբերությունները։ Այս նպատակով պալատի ֆինանսական եւ հետախուզական հարցերով հանձնաժողովների ղեկավարներ Մաքսին Ուոթերսը եւ Ադամ Շիֆը կմիավորեն իրենց ջանքերը։ Politico-ին տված հարցազրույցում այս մասին տեղեկացրել է Շիֆը։

Deutsche Bank-ի ներկայացուցիչը dpa-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բանկը լրջորեն է վերաբերում իր իրավական պարտավորություններին եւ իր պարտքն է համարում օրինական հետաքննության անցկացման դեպքում այսուհետ համագործակցել իշխանությունների հետ։ Մինչ այժմ Deutsche Bank-ը հրաժարվում էր հրապարակել Թրամփի հետ իր գործնական հարաբերությունների մասին որեւէ տեղեկատվություն՝ հիմնվելով բանկային գաղտնիքի եւ ամերիկյան օրենսդրության վրա՝ հայտնում է DW-ն։

Կոնգրեսական դեմոկրատներն արդեն վաղուց պահանջում են հետաքննել Deutsche Bank-ի հետ Թրամփի կապերը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի հետ հնարավոր հարաբերությունները։ Սակայն մինչ այժմ նրանց նախաձեռնությունները մերժվում էին, քանի որ հանրապետականները վերահսկում էին Կոնգրեսի երկու պալատները։ Իրավիճակը փոխվեց 2018թ․, երբ դեմոկրատներին հաջողվեց վերադարձնել Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը։

Դեմոկրատների մոտ հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն փաստը, որ բանկի կողմից վարկերը Թրամփին տրամադրվել են այն շրջանում, երբ շատ բանկեր խուսափում էին գործ ունենալ անշարժ գույքի ոլորտում հսկայի հետ, ով մի քանի անգամ սնանկացել էր։

Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի առնչության հարցով հետաքննության հետ կապված՝ դեմոկրատներին հետաքրքրում է նաեւ փողերի լվացման շուրջ ռուսական աղմուկը, որի մասնակիցն էր նաեւ Deutsche Bank-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ