News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելան կփակի Միացյալ Նահանգներում իր դեսպանատունը եւ բոլոր հյուպատոսությունները, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Վաշինգթոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզելու մասին հայտարարելուց հետո հաջորդ օրը՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու հայտարարության, փոխանցում է Reuters-ը:

Մադուրոն հավելել է, որ ինքը համաձայն է երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու Մեքսիկայի եւ Ուրուգվայի կոչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ