News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հարավային դարպասը համարվող Սյունիքի մարզի Մեղրի քաղաքն օրվա անցուդարձն սկսում եւ ավարտում է տրանսպորտային ակտիվ հոսքով: Երեւան-Մեղրի M2 միջպետական մայրուղում երթեւեկը գրեթե չի դադարում: Դեպի սահմանային անցակետ եւ հակառակ ուղղությամբ օրվա ընթացքում անցնում են ոչ միայն ուղեւորատար, այլեւ ծանրաքարշ բեռնատար բազմաթիվ մեքենաներ: Մեղրիում գտնվող սահմանապահ զորամաս, զինվորական ավան եւ գյուղատնտեսական նշանակության տարածքներ հասնելու համար ավելի քան մեկ կիլոմետր հատված մարդիկ քայլում են մայրուղու եզրով, որտեղ գրեթե չկա երթեւեկելի եւ ոչ երթեւեկելի մասերի սահմանազատում: Վրաերթի ենթարկվելու հավանականությունն ավելանում է հատկապես գիշերային ժամերին՝ բացարձակ մթության մեջ հայտնվելուց հետո: Տարիների վաղեմության՝ լուսավորության խնդիրն առկա էր ամիսներ առաջ եւ համարվում էր լուծման ենթակա առաջնահերթություն:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 5 ամիս առաջ ստանձնել են խնդիր լուծումը: Արտաքին լուսավորության ապահովման հարցն ընդգրկված է եղել նաեւ համայնքի զարգացման ծրագրում, սակայն կոնկրետ այդ հատվածում  դա հաջողվել է կյանքի կոչել միայն գործակցող կողմերի աջակցությամբ: Մայրաքաղաքից ավելի քան 370 կմ հեռավորություն վրա գտնվող Մեղրիում, խնդրահարույց ճանապարհահատվածում վերջերս մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է էներգաարդյունավետ 33 LED-լուսատու: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորվել է ավելի քան մեկ կմ ճանապարհ:

«Մեղրի համայնքի զարգացման ծրագրի՝ լուսավորության բաղադրիչն այսօր համարում ենք ապահովված: Լուծվել է ոչ միայն սոցիալական, այլեւ՝ անվտանգության հարց: Երեւան-Մեղրի մայրուղու կոնկրետ այդ ճանապարհահատվածում, միշտ ստեղծվում է կիսավթարային իրավիճակ: Հուսով ենք, որ իրականացված աշխատանքի արդյունքում ապահովված լուսավորության շնորհիվ ամեն ինչ կփոխվի: Ծրագիրը նաեւ բնապահպանական խնդիր է լուծել»,-ասել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

«Հայաստանի մի շարք համայնքներում իրականացված ծրագիրն արդյունավետ է մի քանի տեսանկյունից: Այն ժամանակակից մոտեցում է եւ լուծում է սոցիալական, բնապահպանական ու նաեւ՝ անվտանգության հարցեր: Այս լուսատուներն ի տարբերություն գազային կամ էկոնոմ լամպերի, ավելի երկար են շահագործվում, հաճախակի չեն փոխարինվում եւ ֆինանսական կամ մարդկային աշխատուժի լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջում: Արձանագրվող էներգախնայողությունն էլ կազմում է շուրջ 65-80 %», - ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձանագրել են հերթական ձեռքբերումը. լուծվել է եւս մեկ համայնքի հուզող հարց: Մեղրիի խնդրահարույց ճանապարհահատվածում էներգախնայող համակարգն արդեն գործարկվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ