News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը վճռել է ազատ արձակել «Ժողովուրդների ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորին, որի մոտ 11 շաբաթվա հացադուլից հետո լուրջ խնդիրներ են առաջացել:

55-ամյա Լեյլա Գուվենը նոյմեբերի 8-ին որպես բանտում Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին պահելու պայմանների դեմ բողոքի նշան՝ հացադուլ էր հայտարարել: Նրա վատթարացող առողջական վիճակը մտավախություններ էր առաջացրել եւ նրա օգտին աջակցության ակցիաների անցկացման պատճառ դարձել:

Գուվենը, որն ըստ փաստաբանների հայտարարության կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ է տառապում, ներկա չի եղել նիստին, հայտնում է AFP-ն:

Նա կալանավորվել էր 2018 թվականի հունվարին Սիրիայում քուրդ աշխարհազորի դեմ Թուրքիայի ռազմական գործողության քննադատության համար:

Պատգամավորը հացադուլը սկսել էր բանտում եւ նրա ակցիան ամբողջ Թուրքիայով աջակցել էին ավելի քան 150 բանտարկյալներ:

Գուվենի հացադուլը ուղղված էր նրան, որպեսզի կառավարությանը ստիպի թույլ տալ փաստաբաններին եւ Օջալանի ընտանիքի անդամներին այցելել առաջնորդին, որը ցմահ ազատազրկված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ