News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս փուլում ԵՄ-ի տրամադրած միջոցներն արդյունավետորեն են իրացվել: Հունվարի 25-ին Երեւանում ԵՄ ֆինանսավորմամբ տարերային աղետների վտանգների նվազեցման ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ ԵՄ կարեւոր նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում կառավարման հարցում Հայաստանին աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է երկրի հնարավորությունների մեծացմանը՝ ինչպես կառավարության, այնպես էլ տեղական մակարդակով: «Եվրամիությունը վերջին 25 տարում Հայաստանում մոտ 50 մլն եվրո է ներդրել տարերային աղետների դեպքում կառավարման համար, եւ մենք շարունակում ենք ու կշարունակենք այս ուղղությամբ աջակցություն ցույց տալ»,- ասաց Սվիտալսկին:

Ընդ որում՝ նա նշեց, որ SEPA շրջնակային համաձայնագիրը քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ մի ամբողջ բաժին է նախատեսում, եւ հավելեց, որ մոտ ապագայում իրենք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ կսկսեն ընդհանուր 1 մլն եվրո գումարի ծավալուն թվինինգային ծրագրի իրականացումը:

Ի հավելումն՝ դեսպանը հայտնեց, որ իրենք  ծրագրում են իրականացնել մոտ 6 մլն եվրո ընդհանուր գումարի տարածաշրջանային ծրագիր տարերային աղետների վտանգների կառավարման եւ վտանգների նվազեցման ուղղությամբ:

Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Հայաստանում արդեն իրականացվել է SEPA համաձայնագրի 80 տոկոսը, եւ իրենք պատրաստվում են այն հասցնել մինչեւ տրամաբանական ավարտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ