News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ոչ մի արդյունք չի ակնկալվել: Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին հարցին:

«Ոչ մի արդյունք չկա: Դա պարզապես շփում էր: Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, մենք քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան հարցին՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ արդյոք քննարկվե՞լ է տարածքների հանձնումը եւ Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելը, Փաշինյանը նշել է, որ ամբողջ զրույցն ընթացել է իր հրապարակային հայտարարությունների շրջանակում: «Ես բարձրաձայնել եմ իմ հրապարակային հայտարարությունները եւ դիրքորոշումը: Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին եւ ինձ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ուստի ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ չի կարող բացահայտել քննարկումների բոլոր մանրամասները, քանի որ դա բարոյական չէ:

Խոսելով Ալիեւի հետ պաշտոնական բանակցությունների ժամկետների մասին՝ նա նշել է, որ 2 երկրների ԱԳ նախարարները բանակցություններ են վարում, բայց առայժմ կոնկրետություն չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ