Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ նոր խափանման միջոց է ընտրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Մայրապետյանի նկատմամբ, որպես խափանամն միջոց է ընտվել անձնական երաշխավորությունը` հանրության շրջանում վստահություն վայելող  երկու անձանց գրավոր պարտավորությամբ:

ՀՔԾ-ից հայտնեցին, որ յուրաքանչյուրի կողմից 15 մլն-ական դրամ վճարելուց հետո Մայրապետյանին թույլ են տվել մեկնել երկրից:

Նախաքննական մարմինը երաշխավորություն տված անձանց զգուշացրել է, որ երաշխավորների կողմից իրենց պարտականություները չկատարելը հանգցնում է պատասխանատվության:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Հիշեցնենք, որ Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: