News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ մի շարք կարեւոր ներդրումային նախագծեր է քննարկում, այդ թվում արդյունաբերական: Հունվարի 25-ին Մոսկվայում՝ ԵՏՀ գրասենյակում մամուլի ասուլիսին այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ռուս գործընկերների հետ բանակցությունները սկսվել էին Մինչեւ Մոսկվա ժամանելը՝ Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովում:

Այնտեղ Փաշինյանը հանդիպել է ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի, ՌԴ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի եւ Ռուսաստանի գործարար շրջանակների եւ տնտեսական գերատեսչությունների այլ կարեւոր ներկայացուցիչների հետ:

«Մենք ցանկանում ենք  քննարկումներ անցկացնել նաեւ հայկական ծագմամբ ռուս ձեռնարկատերերի հետ», - ասել է նա:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ներդրումային նախագծերի իրագործման համար ժամանակ է հարկավոր եւ այդ ժամաանկը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է,  որ քննարկել են ոչ թե ներդրումների չափերը, այլ դրանց բովանդակությունը, կոնկրետ թվերը կհաշվեն արդեն փորձագետները: «Օրինակ, ՎՏԲ բանկի հետ քննարկվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ֆինանսավորումը:

Ալավերդու հանքավայրը եւ պղնձաձուլական գործարանը Հայաստանի հյուսիսում ստեղծում են ավելի քան հազար աշխատատեղերեր, իսկ պղինձը երկրի արտահանվող խոշորագույն ապրանքների տասնյակում է: Հույս ունեինք, որ մինչեւ 2018 թվականի վերջը հնարավոր կլինի Թեղուտի հանքավայրում աշխատանքը վերականգնել: Բայց այնտեղ դատական խնդիրներ առաջացան: Որքան գիտեմ, հիմա դրանք լուծվում են, եւ մենք հուսով ենք, որ ՎՏԲ բանկը կկարողանա պայմանավորվել օպերատորի հետ, որը հանքավայրում մենեջմենթ է իրականցնելու», - ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ