News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի ղեկավար Ստեֆեն Չուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հայկ Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձեւավորված համագործակցությունը, Քննչական կոմիտեին՝ ձեւավորման պահից, ցուցաբերված աջակցությունը, որի շնորհիվ անցած տարիների ընթացքում կյանքի են կոչվել Քննչական կոմիտեի՝ որպես անկախ քննչական մարմնի, կարողությունների զարգացման ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր:

Մասնավորապես՝ ԱՄն դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ ներդրվել է քրեական գործերի նյութերի թվայնացման ծրագիրը, մշակվել էլեկտրոնային գրադարանը, էլեկտրոնային նախաքննությունը, կազմակերպվել ՔԿ ծառայողների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված տարբեր դասընթացներ, սեմինարներ։

Ստեֆեն Չուն փաստել է, որ ՔԿ նախագահի առաջիկա այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ մասնակցությունը «Նոր աշխարհակարգի մարտահրավերները եւ հնարավորությունները» աշխատաժողովին կարող է էապես նպաստել փոխգործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանը, նախանշել նոր ուղղություններ։

Աշխատաժողովը տեղի կունենա 2019 թվականին փետրվարի 4- 8-ը՝ Վաշինգտոնում, որին կմասնակցեն Մերձավոր Արեւելքի, Հարավային Ասիայի երկրների ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ