News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացավ ռուս ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի ռազմական արկածային «Տ-34» մարտաֆիլմի շնորհանդեսը՝ հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Ցուցադրությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմի առաջին ցուցադրությանը Հայաստանի մայրաքաղաքում մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակիցները՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ վետերաններ եւ Երեւանի բնակիչներ։ Դահլիճը լեփ-լեցուն էր։

Երկար սպասված ֆիլմի ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՌԴ դեսպանը։

«Ես կուզեի շնորհակալություն հայտնել այսօրվա ցուցադրության կազմակերպիչներին, նկարահանող խմբի անդամներին։ Այն, որ ֆիլմը նկարահանվել է հենց այժմ, երեւի, պատահական չէ։ Անցյալ տարի մենք նշում էինք հիշարժան տոներ՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ, մեծ ճակատամարտերի 75 ամյակը՝ Ստալինգրադյան ճակատամարտի, Կուրսկի ճակատամարտերի, որոնք փոխել են պատերազմի ընթացքը։ Տառացիորեն վաղը չէ մյուս օրը մենք կնշենք Լենինգրադի բլոկադայի լիակատար վերացման տարեդարձը»,- ասաց Կոպիրկինը։

Ընդ որում, դիվանագետն ընդգծեց, որ այն իրադարձություններից հեռանալուն զուգընթաց՝ աճում է պատմությունը վերաշարադրելու եւ նրանում նոր փոփոխություններ կատարելու գայթակղությունը, ինչը աղավաղում է պատմական ճշմարտությունը։

Ելույթով հանդես եկան նաեւ դերասաններ՝ ֆիլմի գլխավոր դերակատարները, մասնավորապես՝ Վիկտոր Դոբրոնրավովը եւ Անտոն Բոգդանովը։

Դերասանները, մասնավորապես, նշեցին, որ այս ֆիլմը, իր բյուջեով Ռուսաստանում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ ռուսական կինոարտադրության համար դառնալով, ըստ էության, պատմական։ Էկրաններին հայտնվելուց հետո Ռուսաստանում ֆիլմը հասցրել է դիտել 8 միլիոն հանդիսատես։ Այսպես, միայն ցուցադրման առաջին օրը այն բերել է 111 335 336 ռուբլի։ Ֆիլմից եկած ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2 մլրդ ռուբլի։

Կինոնկարը պատմում է կուրսանտ Իվուշկինի մասին, ով ծրագրել է համարձակ փախուստ։ Նա հավաքում է իր անձնակազմը եւ լեգենդար «34-ով» մարտահրավեր նետում գերմանական տանկային ասերին՝ Յագերի գլխավորությամբ։

Նշենք, որ խորհրդային միջին Տ-34 տանկը Կարմիր բանակի հիմնական ռազմական տանկն էր Համաշխարհային մեծ պատերազմի տարիներին։ Հետագայում խորհրդային, ամերիկացի, բրիտանացի, ֆրանսիացի շատ պատմաբանների եւ ռազմական փորձագետների կողմից այն ճանաչվել է լավագույն տանկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում, քանի որ առանձնանում էր էժանությամբ, հասարակ էր արտադրության համար, լավ զրահապատ եւ ոչ կամակոր։ 1940 թվականից սկսած՝ արտադրվել է այս տանկի 37 հազար մոդել։ Տ-34-ը արտադրության քանակով, բայց ոչ որակով զիջել է միայն ամերիկյան «Շերման»-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ