News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն «անիմաստ եւ անպատասխանատու» է անվանել միգրանտների ստիգմատացումը եւ նրանց՝ որպես հասարակության համար հիմնական սպառնալիք ներկայացնելը, հայտնում է Reuters–ը։ Նման հայտարարությամբ Հռոմի պապը հանդես է եկել Պանամա իր այցի ընթացքում՝ Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Երիտասարդության համաշխարհային օրը ելույթ ունենալով երկրի մայրաքաղաքում։  «Մենք ուզում ենք լինել եկեղեցի, որն աջակցում է մյուս մշակույթներին, պաշտպանում եւ ինտեգրում է, որը չի ստիգմատացնում»,– ասել է նա։  Գործակալությունը նշում է, որ միգրանտների վերաբերյալ Հռոմի պապի խոսքերը, կարծես,  ԱՄՆ իշխանությունների միգրացիոն քաղաքականության հակակշիռ են հնչել։ Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել շաթդաունի դադարեցման մասին, որը տեղի էր ունեցել Մեքսիկայի եւ ԱՄՆ սահմանին պատի կառուցման առնչությամբ երկրի իշխանությունների տարաձայնությունների հետ կապված։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ