News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության եւ Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: 

«Մեր ամենակարեւոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետեւյալն է, եւ այդ շեշտադրման մեջ որեւէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են եւ Արցախի պաշտպանության բանակը:

Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը եւ համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին եւ Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաեւ գործողությունների ռազմավարություն», - նշել է երկրի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ