News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բո անունով լաբրադորը, որը քանզասցի Կայլ եւ Լաուրա Քրիերների շունն էր, անհետ կորել էր. տերերը նրան փնտրում էին օրուգիշեր, տեղեկացնում է Daily Mail-ը։

Ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ մի քանի օր հետո Բոն հայտնվեց, ընդ որում՝ ոչ թե մենակ, այլ ուրախ ընկերակցությամբ։ Շունը տուն էր բերել մեկ այլ լաբրադոր եւ այծ։

Կայլի խոսքով՝ ինչ-որ մեկը զանգահարել էր իր կնոջն ու տեղեկացրել, որ ճանապարհին երկու լաբրադոր է տեսել. սպիտակ եւ սեւ, ինչպես նաեւ մի շեկ այծ։

Երբ ամուսինները գնացին բերելու իրենց շանը, նրան էին միացել մեկ այլ լաբրադոր եւ ուրախ ու խաղացկուն մի այծ, որոնք անմիջապես թռան Քրիերների մեքենայի մեջ։

Շուտով ցանցում հայտնվեց հուզիչ տեսանյութ տերերի ու շան հանդիպման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ