News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը facebook-ի իր էջում ուղիղ եթերում հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգեւավճարների չափը։ Նրա խոսքով, քանի որ դեկտեմբերին ինքը ընդամենը 2 ամսվա քաղաքապետէ  եղել, որոշում է կայացվել պարգեւավճարները հատկացնել այնպես, ինչպես կլանավորած է եղել 2017 թվականին եւ հաստատված 2018 թվականի բյուջեով։

«Այդպես էլ արվեց, մի վերապահումով։ Ես հանձնարարեցի, որպեսզի պարգեւավճար ստանան քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ կային աշխատակիցներ, որոնք տարիներ ի վեր չէին ստանում այդ գումարները։ Այնուհետեւ մտածում էինք այս ցուցակի հրապարակման մասին։ Իրավաբաններն ինձ խորհուրդ տվեցին հարցում անել Արդարադատության նախարարություն, թե արդյոք այս ցուցակը հրապարակելով մենք չենք հրապարակում մարդկանց անձնական տվյալները։

Արդարադատության նախարարությունից եկավ պատասխան, որ այո, այս ցուցակը պարունակում է անձնական տվյալներ, բայց մյուս կողմից դա հանրային ինֆորմացիա է»,-ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ քանի որ կա նաեւ հանրային մեծ պահանջ այդ ցուցակը հրապարակելու, ինքը որոշել է հրապարակել այն։

Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ։

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգեւավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 637 հազար դրամ։

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան - մաքուր անում է 637 հազար դրամ,

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան – մաքուր 937 հազար դրամ,

Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան – 637 հազար դրամ։

Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա բոլոր 12 ղեկավարները ստացել են մաքում 288 հազար դրամ։

Հայկ Մարությանը նշեց, որ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել, իսկ ցուցակի մնացած հատվածը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ