News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, ձեր համար էլ է երեւի ծիծաղելի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին:

«Ոնց եք պատկերացնում, ասենք էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ: Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել են։ Սահմնադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդը ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում.,-հայտարարեց Բալասանյանը:

Նա ընդգծեց, որ չի տեսնում, որ բանակը այն ժամանակ մասնակցել է ներքաղաքական կյանքին. «Միգուցե, մասնակցել են ոմանք, բայց էդ հրամանը, ինչի մասին դուք ժամանակ առ ժամանակ ասում եք, այդ հրամաններում այդպիսի բան չկա, 0038 հայտնի հրամանը։ Ժամանակը կգա, բոլորդ էլ կտեսնեք, կասեք ամոթ ա մեզ:  0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, ցանկացած երկրում կգնան դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ այն ժամանակ կրակում էին»:

Հարցին, թե ով է այդ դեպքում կրակել, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ներքին զորքերն են կրակել։

«Բանակը այդպիսի զինատեսակ էլ չունի, այդպիսի զինամթերք էլ չունի, երբեւիցե չի էլ ունեցել, դա ներքին զորքերինն է, ինչի եք խառնում ամեն ինչ»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի  Բալասանյանն ասաց, որ ամոթ է, չի  կարելի այդպիիսի բաներ ասել։

«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման  իրավիճակի մեջ: Ամոթ է, չի կարելի նման բաներ անել: Ինչ է նշանակում՝ սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Դուք գիտեք՝ ովքեր արտահայտում են այդ բառերը, կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ծիծաղելի՞ է արդյոք, որ կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին, կամ մեղադրանք է առաջադրվել մնացած պաշտոնայաններին Մարտի 1-ի գործով, Վիտալի Բալասանյանն ասաց․ «Բերեք բոլորին կալանավորենք, էնտեղ նստենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Այսինքն կալանքն ինչ կապ ունի, երբ որ քրեական գործ է հարուցված։ Ես չգիտեմ, ով ինչքանով է մասնակցել, դա քննչական ծառայության գործն է։ Երբ որ էսօր վճիռ չկա, ես ինչպես կարող եմ մարդու վրա մեղք դնել, ասել՝ դուք հատուկ կրակել եք Տիգրան Աբգարյանի վրա, որպեսզի արտակարգ իրավիճակ կամ դրություն մտցվի, մի քիչ ծիծաղելի է»։

Հարցին, թե այսինքն ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Բալասանյանն ասաց․ «Ժամանակը կգա, կտեսնենք, չեմ կարող ասել»։

Վիտալի Բալասանյանը հավելեց, որ դատարանը կորոշի, թե ով է մեղավոր Մարտի 1-ի 10 զոհերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ