News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքներից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Այս մասին Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ,

Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայոց բանակը մեր անկախության եւ անվտանգութան գլխավոր երաշխիքերից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն է դարձել բոլորիս համար:

Հայրենիքի պաշտպանության գործում կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների սխրանքները պարտավորեցնում են գործադրել առավելագույն ջանքեր՝ հզոր, զարգացած եւ առաջադեմ հայրենիք ունենալու համար։ Իսկ նման հայրենիքի գրավականներից մեկը ժողովրդավարական ամուր վերահսկողության ներքո գտնվող զինուժն է, որտեղ պետք է մշտապես զուգակցվեն կարգապահությունն ու իրավունքի պաշտպանության մեխանիզմները:

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված բաժինն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաեւ օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության գերնպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը եւ զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։

Մեզ այս հարցում օգնական է նաեւ ողջ հասարակությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ զինվորի, ենթասպայի, սպայի ու գեներալի, հայրենիքի երեկվա եւ այսօրվա պաշտպանների տոնը։ Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ եւ հզոր Հայաստանի Հանրապետության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ