News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվա այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով կարող է օգնել մի շարք ուղղությունների եւ արագացնել  կազմակերպության անդամ երկրների միջեւ համագործակցությունը: Հունվարի 28-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ ամփոփելով 2018 թվականի արդյունքները:

Այսպես, նրա խոսքով, 2019 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը  ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժման նոր որոշումներ կընդունի: «Եվրասիական երկրների հարկային ծառայությունների համար անչափ կարեւոր է, թե Միության ներսում ապրանքներն ինչպես են տեղաշարժվում, ով եւ որտեղ է դրանց համար ԱԱՀ եւ ակցիզներ վճարել, եւ արդյոք այդ պարանքները չեն գնացել սեւ շուկա: Այս նպատակով էլ հենց անհրաժեշտ է տվյալների միասնական «շլյուզը»: Դրա միջոցով հարկային ծառայությունները ապրանքների եւ հաշիվ-ապրանքագրերի մասին տեղեկություններ կփոխանակեն: Սա կօգնի հասկանալ, թե ապրանքը որտեղ է վաճառվել, եւ ով է դրա համար հարկեր վճարում»,- պարզաբանեց Վալովայան:

Նախարարը նշեց, որ իրենք հասկանում են, թե որքան կարեւոր է Հայաստանի համար նման վերահսկողության հարցը, որը ԵՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի: «Ակցիզային ապրանքների հարցը նույնպես Հայկաստանի համար անչափ կարեւոր է: Ծխախոտի եւ ալկոհոլի հսկման հարցում, կարծում եմ, մենք կկարողանանք ինչ-որ պայմանավորվածության հասնել, ընդ որում՝ բավականին շուտ»,- ասաց Տատյանա Վալովայան՝ հավելելով, որ ապրանքների վերահսկմանն էլ հենց կօգնեն նոր թվայնացված համակարգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ