News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անգլիայի բանկը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ իր ղեկավարությունը որոշում է ընդունել չբավարարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խնդրանքը 1,2 մլրդ դոլարի ոսկու ձուլակտորները երկրին վերադարձնելու մասին:

Երկուշաբթի ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ բանկի ներկայացուցիչը նշել է, որ ֆինանսական ինստիտուտն իրավունք չունի հրապարակել գաղտնի տեղեկությունները:

«Անգլիայի բանկը տարբեր բանկային ծառայություններ է մատուցում, այդ թվում՝ մեծ թվով հաճախորդների ոսկու պահպանման: Բանկը հաճախորդների հետ իր փոխհարաբերություններին վերաբերող մեկնաբանություններ չի տալիս, որոնց նկատմամբ պահպանվում են գաղտնիության կանոնները,- նշված է մեկնաբանության մեջ: - Ցանկացած գործունեություն իրականացնելիս Բանկը պահպանում է ռիսկերի կառավարման ամենաբարձր ստանդարտները եւ հետեւում է բոլոր անհրաժեշտ օրենսդրական նորմերին՝  ներառյայ գործող ֆինանսական պատժամիջոցները»:

Անցյալ շաբաթ Bloomberg գործակալությունը հայտնել էր Մադուրոյի հայցով Անգլիայի բանկի պահուստարաններում պահվող վենեսուելական ոսկին չվերադարձնելու Բանկի որոշման մասին: Գործակալությունը նշել էր, որ դրա պատճառը ԱՄՆ որոշ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խնդրանքն էր օգնել «կտրել արտասահմանյան ակտիվներին վենեսուելական ռեժիմի հասանելիությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ