News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հրավիրել է 1300 աղքատների, անօթեւանների, փախստականների եւ նույնիսկ մի խումբ բանտարկյալների`երկուշաբթի Հռոմում դիտելու «Ահեղ դատաստան․ Միքելանջելոն եւ Սիքստինյան կապելլայի գաղտնիքները» մուլտիմեդիա-ներկայացումը, հաղորդում է   «ՌԻԱ Նովոստին»:

Միքելանջելոյի գլուխգործոցի ստեղծամ պատմությանը նվիրված անսովոր շոուի պրեմիերան կայացել է Հռոմում, 2018 թվականին։ Հատուկ այդ նպատակով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակի հարեւանությամբ գտնվող Auditorium Conciliazione համերգային դահլիճը վերազինվել է: Ներկայացման ընթացքում դահլիճի պատերին եւ  առաստաղին հայտնվում են Սիքստինյան Կապելլայի աշխարհահռչակ որմնանկարների կարմրավուն պատկերները, ներառյալ «Վերջին դատաստանի», որը զարդարում է դրա խորանի պատը: Բալետային համարներով եւ տարբեր հատուկ էֆեկտներով ներկայացումը մեկ տարուց ավելի ամեն օր ցուցադրվել է մեծ հաջողությամբ։  Այնուհետեւ որոշվեց շոուի ցուցադրությունը մշտական դարձնել՝ այդկերպ  այն եւս մեկ տեսարժան վայրի վերածելով Հավերժական քաղաք այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների համար:

Երկուշաբթի երեկոյան, «Ահեղ դատաստանը» կդիտեն անսովոր հանդիսատեսներ, որոնց համար անվճար տեղերը, ի նշան պոնտիֆիկի հանդեպ հարգանքի,  ապահովել են շոուի կազմակերպիչները։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ