News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը եւ Փհենյանը պայմանավորվել են փետրվարի վերջին վիետնամական Դանանգ քաղաքում ամերիկա-կորեական երկրորդ գագաթաժողովի անցկացման մասին՝ հայտնում է «Կոմերսանտը»։

Երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կայացել էր 2018թ․ հունիսի սկզբին՝ Սինգապուրում։ Այնտեղ կողմերը պայմանավորվել էին ԿԺԴՀ-ի ապառազմականացման եւ արեւմտյան կոալիցիայի կողմից Փհենյանի վրա ճնշումները թուլացնելու մասին։ Այնուամենայնիվ, անցած կես տարվա ընթացքում էական առաջընթացի հասնել չի հաջողվել։

Դանանգը մեծությամբ Վիետնամում 5-րդ քաղաքն է եւ գտնվում է երկրի կենտրոնում։ 2017թ․ այնտեղ անցկացվել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական համագործակցության գագաթաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ