News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը խորհրդանշական է, սակայն դա նաեւ առիթ է կառույցում ավելի եռանդուն աշխատելու համար եւ փորձելու ԵՏՄ-ին նոր խթան եւ ուժ հաղորդել: ՌԲԿ հեռուստաալքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այդպես էլ տրամադրված ենք: Գլխավոր առաջնահերթությունը ԵՏՄ-ում առկա խոչընդոտների վերացումն է: Ցավոք, ԵՏՀ-ն կարծում է, որ Եվրասիական տնտեսական համայնքի տարածքում ինտեգրվելու համար մոտ 80 խոչընդոտ կա: Այդ խոչընդոտները կապված են օրենսդրության, կարգավորումների հետ եւ բացի այս դե յուրե գոյություն ունեցող խոչընդոտների, կան նաեւ դե ֆակտո խոչընդոտներ: Եվ մեր գլխավոր նպատակն այդ խոչընդոտների, գոնե,  մի մասի վերացումն է: Եթե հաջողվի բոլոր խոչընդոտները վերացնել, ապա շատ լավ կլինի»,- նշել է Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ դա ԵՏՄ-ում թավշյա հեղափոխություն կլինի, Փաշինյանը նշել է, որ ԵՏՄ տարածքում այնքան էլ չեն սիրում եւ գնահատում հեղափոխություն բառը:

«Այնպես որ, ես չեմ օգտագործի այդ բառը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ