News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Օսիայում վաղուց է հաստատվել հայկական համայնքը։ Հայկական ազգային–մշակութային Էրեբունի կազմակերպության ղեկավար Արաքսի Սաֆրոնիդին NEWS.am–ին պատմել է համայնքի մշակութային կյանքի մասին։

Պատմեք խնդրում եմ հայկական համայնքի կյանքի մասին, ե՞րբ է այն ստեղծվել, ինչքա՞ն վաղուց են հայերն ապրում Հյուսիսային Օսիայում, քանի՞ մարդ կա համայնքում, հայկական դպրոցներ կա՞ն, ինչո՞վ են զբաղվում տարեցները։

Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում՝ Ալանիայում, հայկական համայնքի պատմությունն այնքան երկար է, որքան Վլադիկավկազ քաղաքի պատմությունը։ Առաջին անգամ հայ առեւտրականներն ու արհեստավորները այստեղ եկան, երբ 19–րդ դարի առաջին կեսին Թերեքի վրա, ռուսական կայսրության հարավային սահմաններում կառուցվեց ամրոց ռազմական–վրացական ճանապարհը պահպանելու համար։ Ամրոցում բնակվում էին ոչ միայն ռուս սպաները, այլեւ օսեր հարակից գյուղերից։ Վլադիկավակազի առաջին բնակիչներն են եղել նաեւ հայերը։

Հայկական դպրոցներ կա՞ն, ինչպե՞ս է լուծվում դասագրքերի, ուսուցիչների հարցը։

Վլադիկավկազի հայկական համայնքին միշտ անհանգստացրել է իրենց երեխաների կրթության հարցը։ Մինչեւ 1917 թվականը մայրենի լեզվով կրթությունը գտնվում էր եկեղեցու հովանու ներքո։ Չնայած ցարական իշխանությունը բազմիցս փակում էր հայկական ծխական դպրոցները, այնուամենայնիվ Վլադիկավկազի հայերն այն նորից բացում էին։ Անսահման սերը մայրենի լեզվի նկատմամբ օգնեց ազգային դպրոց բացել ՆԷՊ–ի ժամանակ։ Ազգային դպրոցը գործեց մինչեւ 1960 թվականը։ Այսօր գործում է հայոց լեզվի եւ պատմության կիրակնօրյա դպրոցը։ Դասագքերով մեզ ապահովել է Հայաստանի սփյուռքի նախարարությունը, սակայն այսօր մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի կառավարությունը փակում է այդ նախարարությունը։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, պրոֆեսիոնալներ չկան, ուսուցումն իրականացնում են մարդիկ, որոնք գիտեն հայերեն:

Տեղացիները հետաքրքրվա՞ծ են հայկական մշակույթով։

Մեր համայնքը մշակութային տարբեր միջոցառումներ է կազմակերպում եւ քաղաքի բնակիչներին ծանոթացնում է Հայաստանի հնագույն մշակույթի հետ։ Հանրապետության բնակիչները ներգրավված են տնտեսության տարբեր ոլորտներում, տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Հայերն ապրում են բազմազգ հանրապետությունում, առանց պաթոսի ուզում ասել, որ բոլորի հետ հավասար ենք։ Մենք հանրապետության նորագույն պատմության մեջ  առաջին ազգային համայնքներից ենք, իսկ դա նշանակում է, որ ունենք մեր կայացած ավանդույթներն ու դեմքը։ Մենք հարապետության խոշոր ակտիվ համայքներից մեկն ենք։ Օսիայում հայերն իրենց երբեք օտար չեն զգացել։ Իր գոյության ընթացքում հայկական համայնքը հաստատել է, որ եւ ուրախության, եւ դժբախտության ժամանակ հայերը միշտ հանրապետության մյուս ազգերի կողքին են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ