Այսօր, հունվարի 29-ին կայացավ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը. այլ հարցերի շարքում նիստի քննարկմանը դրվեց ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:

Նիստը բավարարել է Գագիկ Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացավ ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ ընտրվեց Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

Տիգրան Հակոբյանի կենսագրությունը

Աշխատանքային գործունեություն

1988-1990 թթ. - “Коммунист” օրաթերթ, թղթակից, բաժնի վարիչ

1990-1993թթ. - “Республика Армения” օրաթերթ, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր

1993-1995թթ. - ՀՀ Կառավարության անդամ, ՀՀ հեռուստառադիոհաղորդումների պետական վարչություն, վարչության պետ

1995-1998թթ . “Արմենպրես” պետական լրատվական գործակալություն, գլխավոր տնօրեն

1998 – 1999թթ. - “Հայք” շաբաթաթերթ, գլխավոր խմբագիր

1999 – 2000թթ. - ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, վարչության պետ: Կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ  հրահրատարակչության վարչություն, վարչության պետ

2001-2003թթ. “Էկոնտե” ՍՊԸ, գործադիր տնօրեն

2005-2006 թթ. “Իմեդի” հեռուստաընկերություն (Վրաստան), գլխավոր տնօրենի խորհրդական

2006-2009թթ. - “Զարգացման Հայկական Բանկ” ԲԲԸ, Տնօրենների խորհրդի անդամ

2006-2008թթ. – Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս

2011-2012թթ. “Ծաղկունքի բաց դպրոց” պետական հիմնադրամի տնօրեն

2012-2014թթ. “Դար” տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամ. “Ծաղկունքի բաց դպրոց” ծրագրի ղեկավար

2014-2016 թթ. “ՄԿՌ մեդիա Արմենիա” ընկերությունների խումբ, խմբի գլխավոր տնօրեն

2016 թ-ի սեպտեմբերից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, հանձնաժողովի անդամ (ընտրվել է Ազգային ժողովի կողմից)

Ուսում

1980-1983թթ. Երեւանի պետական համալսարան, ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ

1983-1988թթ. Մ.Գորկու անվան Գրականության ինստիտուտ (Մոսկվա), հրապարակախոսության եւ գեղարվեստական թարգմանության բաժին Մասնակցություն դասընթաներին (տեղեկատվական հոսքերի կառավարում, հանրության հետ կապեր)

1999թ. – ԱՄՆ, 2001թ. – Վրաստան, 2002թ. – Ռումինիա

Հասարակական գործունեություն

2000 թ.-ից “Հասարակությունն ընդդեմ ահաբեկչություն” հասարակական կազմակերպություն, վարչության նախագահ