News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նաեւ անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով հյուրին շնորհավորանքի ու հետագա համագործակցության պատրաստակամության համար` Արարատ Միրզոյանն արժեւորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերակատարությունը մեր երկրում ամենատարբեր ոլորտներին առնչվող նախագծերի ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն ոլորտային ուղղությունները, որոնցով նպատակահարմար է զարգացնել հետագա գործակցությունը, այդ թվում` փորձագիտական աջակցությանը, Ազգային ժողովի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, խորհրդարանական դիվանագիտության եւ ընդհանուր առմամբ պառլամենտարիզմի հետագա զարգացմանը միտված քայլերը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների աջակցության ծրագրերի համակարգումը, նպատակային հասցեականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
Ամենաշատ