News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խումբ է գործում, որն աշխատում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարաններ կառուցելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե արդյոք պոպուլիստական չէր Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունը երկու կայարան կառուցելու վերաբերյալ, երբ չկան կոնկրետ նախագծեր եւ հաշվարկներ։

«Բացարձակ, դա երազանք չէ։ Կա հաշվարկ, որն արվել է 1985թ., մենք չենք ասում, որ կառուցել ենք, մենք աշխատանքներ ենք կատարում այդ ուղղությամբ , կա աշխատանքային խումբ, որն անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ»,–ասաց նա։

Մարությանը նշեց, որ քաղաքապետարանը չի թույլատրում շենք շինություններ կառուցել այն հատվածներում, որտեղ պետք է կառուցվեն մետրոպոլիտենի նոր կայարանները։

«Միջին հաշվարկով մետրոյի 1 կմ-ը կառուցելու համար հարկավոր է 100 մլն դոլար՝ կախված նրանից, թե ինչ խոչընդոտներ կան»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Երեւանում մետրոյի երկու նոր կայարան կկառուցվի։

«Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետեւ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,- ասել էր նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ