News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Միայն 2017թ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանը շուրջ 287 մլն դրամի պարգեւավճարներ է տվել աշխատակիցներին, ինչը հանրությունից թաքցվել է։ Այս մասին այսօր՝  հունվարի 29–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով պարգեւատրումների վերաբերյալ վերջին աղմկոտ բացահայտումներին։

«Այս հրապարակումները մեզ համար հետաքրքիր ազդակ էին, որ մենք վերանայենք՝ տեսնենք արդյոք  նախկինում թափանցիկ էր այդ գործընթացը, թե՝ ոչ։ Մենք մի փոքր զարմացանք, որ նախկինները թափանցիկ էին գործել, մենք երեւի մի բան չգիտեինք, երեւի հեղափոխությունը հենց այնպես արվեց... Եւ ինչ պարզվեց , որ բացի այն պարգեւավճարներից, որ տրվում է տարվա վերջում, շուրջ 287 մլն դրամի պարգեւավճարներ էլ տրվել է տարվա ընթացքում, որոնք թաքցվել է հանրությունից,  չի հրապարակվել, ինչն ավելի հետաքրքիր է։ Փոխարենը հրապարակվել են այլ կարգադրություններ. մի կարգադրությամբ տրվել է պարգեւավճար , իսկ կայքում դրվել է նույն օրով  նույն համարի կարգադրությունը, բայց այնտեղ լրիվ ուրիշ բան է գրված եղել»,–ասաց նա ՝ նշելով, որ իրենց ուսումնասիրությունը վերաբերվում է միայն 2017թ. պարգեւավճարներին։

«Հավատացե՛ք, նախկին իշխանությունները ցույց են տվել այն, ինչն իրենց կարծիքով պետք է իմանար ժողովուրդը, եւ այդտեղ ոչ մի օբյեկտիվ տեղեկատվություն չի եղել, ինչը շատ պատահաբար իմացանք»,–ասաց նա՝ հավելելով, որ այդ կեղծիքով պետք է զբաղվեն պատկան մարմինները։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի կապակցությամբ 474 մլն դրամ է  հատկացրել պարգևատրումների նպատակով։ Պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր 1628 աշխատակից՝ այդ թվում փոխքաղաքապետերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ