News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

17 եվրագոտու երկրների կենտրոնական բանկերը դադարեցրել են 500 եվրոյի թղթադրամների թողարկումը, իսկ մայիսին բոլոր 19 երկրներն այլեւս չեն շրջանառի այդ անվանմամբ նոր թղթադրամները, հաղորդում է Euro-plus-ը:

500 եվրոյի թղթադրամներն ամենախոշոր եվրոթղթադրամներն են: Եվրոպական կենտրոնական բանկը որոշել է դրանք աստիճանաբար դուրս բերել շրջանառությունից, քանի որ կեղծարարները հատկապես դրանք են կեղծում, ինչպես նաեւ այդ թղթադրամներն օգտագործվում են անօրինական կանխիկ գործարքների համար (500 եվրոյով մեկ միլիոն եվրոն կշռում է ընդամենը 2.2 կիլոգրամ, իսկ նույն գումարը՝ դոլարով ամենախոշոր թղթադրամներով՝ 6 անգամ ավելի):

ՄԻայն Գերմանիան եւ Ավստրիան են այն երկրները, որտեղ դեռեւս մի քանի ամիս կթողարկվեն 500 եվրո արժողությամբ թղթադրամներ: Այդ երկրներում հաճախ են օգտվում կանխիկ գումարից, նույնիսկ մեքենայի նման մեծ գնումների համար:

500 եվրոյի թղթադրամներով դեռեւս կարելի է վճարել: Չկա ճշգրիտ ամսաթիվ, թե երբ շրջանառությունից դուրս կգան դրանք․ բանկերը աստիճանաբար կփոխարինեն դրանք ավելի մանր թղթադրամներով։

Վերջին ամսվա ընթացքում եվրագոտի մտած բոլոր թղթադրամների ընդամենը  2.3 տոկոսն են կազմել 500 եվրոյի թղթադրամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ