News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից պարզ կլինի, թե որքան «Գազպրոմ Արմենիան» կսուբսիդավորի գազի գինը։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձեւավորվում է գազի գինը սպառողի համար. օպտիմալացման հաշվին, այդ կոմպոնենտների վերահաշվարկի հաշվին, կորուստների վերանայման հաշվին: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման եւ ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմլաացումը հնարավոր է»,–ասաց նա։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է պատրաստ «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորել, արդյոք մեկ տարին ֆիքսված է, թե հնարավոր է ինչ–որ պահի էլ չսուբսիդավորի, Տիգրան Ավինյանն ասաց. «Բանակցությունները ընթացքի մեջ են, ընթացքից հստակ կլինի, հենց նոր տեղեկություն լինի, մենք հասարակությանը կհայտնենք»։

Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը  հազար խմ-ի դիմաց կազմում է 165 դոլար: 2018 թվականին Հայաստանի համար գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում էր 150 դոլար:

Հավելենք, որ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ չնայած սահմանին թանկացման, սպառողների համար գազի գինը չի փոխվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ