News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը եւ Եվրամիության Խորհուրդը ձեռք են բերել դեռեւս պաշտոնապես չամրագրված համաձայնագիր՝ ԵՄ նոր վիզային օրենսգրքի վերաբերյալ: Այն նախատեսում է նոր կանոններ՝ ԵՄ կարճատեւ այցերի համար (90-ից մինչեւ 180 օր), հաղորդում է Deutsche Welle-ը:

«Բարեփոխումների հիմնական նպատակն է դյուրացնել զբոսաշրջության, առեւտրի եւ բիզնեսի համար օրինական այցերը, միաժամանակ միջոցներ ձեռնարկել՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար», - ասվում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Վիզա ստանալու դիմումն այսուհետ կարելի է ներկայացնել ուղեւորությունից  6 ամիս առաջ (նախկինում`ընդամենը 3 ամիս), վիզաների արժեքը կբարձրանա 60-ից մինչեւ  80 եվրո, եւ վերջապես, կգործի  ուղիղ կապ` վիզաների տրամադրման արագության եւ գնի, ինչպես նաեւ վիզա տրամադրող երկրի՝ ԵՄ-ի հետ միգրացիոն քաղաքականության ոլորտում համագործակելու պատրաստակամության միջեւ: Բրյուսելը հատկապես հետաքրքրված է այն ջանքերով, որոնք երկիրը գործադրում է՝ անօրինական միգրանտներին ետ ընդունելու հարցում:

Ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնագիրը պետք է հաստատի Եվրախորհրդարանը, որից հետո այն կներկայացվի ԵՄ-ի Խորհրդի վերջնական հաստատմանը: Վիզաների օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի «Պաշտոնական ամսագրում» դրանց հրապարակումից  վեց ամիս հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ