News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Արգավանդ գյուղի սկզբնամասում, Երեւանի արվարձանում, անցորդների աչքերի առջեւ հառնում է մի անսովոր շինություն։ Գլանաձեւ տուֆե շինություն է՝ աղյուսե գմբեթով։ Սա թուրքմեն էմիր Սաադի դամբարանն է՝ կառուցված 15-րդ դարում։

Կառույցը բավական լավ վիճակում է, անցած դարերի ընթացքում ամենից շատ տուժել է գմբեթը։ Երկնագույն երեսպատումից միայն քուղն է մնացել։ Զարմանալի է, որ երեսպատման գույնը դարերի ընթացքում բնավ չի կորցրել թարմությունը։

Էմիր Սաադը կարա-կոյունլու (սեւ ոչխարների ցեղ) դինաստիայի ներկայացուցիչն է, եղել է Հայաստանի մի մասի տիրակալը։ Դամբարանը կառուցվել է նրա որդու՝ էմիր Փիր-Հուսեյնի հրամանով։ «Այդ մասին վկայում է արաբերեն գրությունը»,- NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հովհաննես Սանամյանը։

Վիմագիրը գմբեթի ստորին հատվածում է արված։ Այն տեղեկացնում է, որ դամբարանը կառուցվել է 1413թ.։ Հատկանշական է, որ դրա շինարարությանն ակտիվորեն մասնակցել են հայ վարպետներ, որոնք քարերի վրա թողել են վարպետների նշաններ՝ Ա, Տ, Ն, Կ հայերեն տառերի տեսքով։ Հետաքրքիր է նաեւ, որ այս դամբարանը (սովորաբար դրանք կառուցվում էին աղյուսից) հիմնականում կառուցվել է տուֆից։

Կառույցի բարձրությունը 12 մետր է, դրսից՝ 12 կող ունեցող պրիզմա, ներսից շինությունը կլոր է, 5 մետր տրամագծով։ Կամարաձեւ մուտքը արեւելյան կողմից է։ Գմբեթի գագաթը փլուզվել է, ինչի պատճառով անձրեւն ու ձյունը հայտնվում են դամբարանի ներսում։

1990թթ. վերջին դամբարանը մասամբ վերականգնվել է, շրջակա տարածքը՝ բարենորոգվել, անցկացվել են հայ-թուրքմենական համատեղ արշավ եւ պեղումներ։ Այժմ պատմական հուշարձանը Հայաստանի իշխանությունների պաշտպանության ներքո է։

2013թ. Թուրքմենստանի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության, վերականգնման եւ հետազոտության ազգային վարչության մասնագետները տեղում ուսումնասիրել են դամբարանը եւ կազմել հուշարձանի վերականգնման էսքիզը։ 2014թ. հոկտեմբերին այն քննարկվել եւ հավանության է արժանացել Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից։ Հաջորդ տարի Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը պատրաստել է վերականգնման նախագիծը։ Հուշարձանն ուսումնասիրվել եւ չափագրվել է, պատրաստվել է նախահաշիվ։ Հայաստանի եւ Թուրքմենստանի մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները հավանություն են տվել նախագծին, բայց այն ցայժմ չի իրականացվել։

Նման մեկ հուշարձան էլ կա Հայաստանի հարավում, Ջիջիմլի գյուղի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկաթուղային տեխնիկայի թանգարան՝ Գյումրիում․ Հնի եւ նորի միավորում (ֆոտո)
Թանգարանը ստեղծվել է չորս տարի առաջ․․․
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Հայկական դիվիզիաները Մեծ հայրենական պատերազմում՝ Կովկաս, Ստալինգրադ, հաղթական քոչարի Ռեյխսթագի պատերի տակ (Ֆոտո)
Պահպանվել են վավերագրական կադրեր, թե ինչպես են հայ զինվորները հաղթական քոչարի պարում Ռեյխսթագի պատերի մոտ․․․
«Շառլոտան», «Վայրի Արեւմուտք» սալունն ու «Դոնթ Դիլխորը» (ֆոտոռեպորտաժ)
Ստեփանակերտում առայժմ միակ փաբը գտնվում է Արցախի մայրաքաղաքի հենց կենտրոնում...
«Ջոջերի բոցերը». NEWS.am-ի ֆոտոնախագծում Մանվել Գրիգորյանն է
Նախագծի շրջանակներում ներկայացնելու ենք Հայաստանի քաղաքական ու հասարակական գործիչների...
«Ջոջերի բոցերը». NEWS.am-ի ֆոտոնախագծում Սամվել Ալեքսանյանն է
Եթե ես խաբում եմ, շան տղա լինեմ թե լսում եմ, հորս արեւ...