News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանի որդին առնչություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն  գործի շրջանակներում հարցաքննվել է և պարզվել է, որ նա որևէ մասնակցություն չի ունեցել միջադեպին»,–ասաց նա՝ նշելով, որ Նվեր Ծառուկյանի միջադեպի պահին այլ վայրում է գտնվել։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրեական գործով հարցաքննվել են և շարունակվում են հարցաքննվել տարբեր անձինք. «Նրանց  թվում հարցաքննվել է նաև Նվեր Ծառուկյանը»,–ասաց նա։

Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։  Քրեական գործով ձերբակալվել է երկու անձ։ Նրանցից  Շանթ Մանուկյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին ձերբակալվել է  խմբի կազմում խուլիգանություն կատարելու,  իսկ Արթուր Վարդանյանը սպանության փորձ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

 Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, Շշի Մելո մականունով հայտնի Մելիք Մանուկյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ