News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քննադատությունը քաղաքական պայքար է, լինի ՀՀԿ–ի կողմից թե մեկ այլ կուսակցության կողմից։Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով ՀՀԿ–ականների այն քննադատության մասին, թե շուտով մարդիկ սառնարաններում միայն «դուխով» գրությամբ գլխարկներ են գտնելու։

Նախարարի համոզմամբ՝ կառավարությունը քննադատություններին միայն գործով պետք է պատասխանի. «Այդ քննադատությունը միշտ էլ լինելու է, թող քննադատեն, ի՞նչ է եղել, դրան իշխանությունը պատասխանելու մի բան ունի՝ աշխատանքով ապացուցել, որ դա սուտ է»։

Ցոլակյանը, այնուհանդերձ, համոզված է՝ քննադատությունից դասեր քաղվում են։

Դիտարկմանը, որ աղքատությունը երկրում չի կրճատվել,  ԱԻ նախարարը հավաստիացրեց՝ աղքատությունն այդքան արագ չէր կարող կրճատվել: «Մի ժողովրդական  խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս:  Դժվար է։ Լիքը բաներ կան, պետք է արվի» ,–եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ