News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք մարժայի հարցով բանակցությունները շարունակում ենք, եւ առայժմ վերջնական որոշում չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներով են նախատեսում փոխհատուցել բնական գազի սակագնի աճի պատճառով լրացուցիչ ծախսերը:

Ընդ որում՝ նա նշեց, որ նախատեսվում է լրացուցիչ ծախսերը փոխհատուցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժայի հաշվին:

Հարցին՝ արդյոք որոշակիացվե՞լ են վարչապետի պաշտոնում իր պարտականությունները, հաշվի առնելով, որ Հայաստանում առաջին եւ երկրորդ փոխվարչապետների պաշտոնները վերացվել են, Գրիգորյանը պատասխանեց, որ շուտով կհրապարկվի այդ հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշումը:

Փոխվարչապետը նաեւ հայտնեց, որ իրենք առայժմ համակարգի շրջանակում լիազորությունների որոշակիացման փուլում են:

Միաժամանակ, պաշտոնավարելիս իր պասիվ գործունեության վերաբերյալ մեղադրանքներին առնչվող հարցին Գրիգորյանը պատասխանեց, որ «ամեն ինչ աշխատանքով է երեւում, այլ ոչ թե միայն խոսակցություններով»:

Ընդ որում՝ նա հայտնեց, որ իր կարծիքով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները նախատեսվում է անցկացնել փետրվարին:

«Քննարկվում է կոնսոլիդացիայի հարցը, քանի որ կառավարության վերջնական կառուցվածքը դեռեւս հստակ չէ… Ես չեմ բացառում, որ կառավարությունում կմնա ընդամենը 12 նախարարություն… Ամեն ինչ համապատասխանում է Սահմանադրությանը»,- ասաց պաշտոնյան:

Գրիգորյանը շեշտեց, որ Սփյուռքի հետ կապը ավելի ինտեգրված կլինի, որպեսզի Հայաստանի ամբողջ կառավարությունը նրա հետ աշխատելու հնարավորություն ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ