News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովին կոչ է արել այցելել համար 16 գաղութ եւ տեղում ծանոթանալ սննդի որակի հետ, որը տալիս են կալանավորներին:

Contact.az-ը հաղորդում է, որ հունվարի 30-ին լրագրողը զանգել է իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային, որը Գերմանիա է տեղափոխվել որպես  քաղվտարանդի եւ խնդրել է նրան լրատվամիջոցներում տարածել նախարարին ուղղված նրա դիմումը: Այն կապված է սննդի ցածր որակի հետ, որը գաղութում տալիս են բանտարկյալներին:

«Պաշտպանության նախարարը ժամանակ առ ժամանակ ճաշում է զինվորների հետ: Թող  Արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովն էլ գա գաղութ, ճաշակի այն սնունդը, որը տալիս են բատարկյալներին, ծանոթանա կալանավորների վիճակին», - Մուստաֆաեւան մեջբերել է իր ամուսնուն:

Նրա խոսքով՝ լրագրողը ստիպված է լրատվամիջոցներով դիմել նախարարին, քանի որ Մամեդովին ուղղված  նրա նամակները ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվում է Արդարադատության նախարարին ուղարկել:

Աֆղան Մուխթարլին առեւանգվել էր Թբիլիսիում, 2017 թվականի մայիսին եւ գաղտնի կերպով ուղարկվել Ադրբեջան, որտեղ նրան կալանավորել էին մաքսանենգության, սահմանը ապօրինի հատելու եւ սահմանապահին մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով: 2018 թվականի հունվարին Մուխթարլին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրան «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ