News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունում տեղի ունեցած Գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է երկրում գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված բարեփոխումների իրականացումը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է:

Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2010թ. գործարար միջավայրի` Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավմանն ուղղված բարեփոխումների ընթացքի մասին:

Մասնավորապես, նա անդրադարձել է հարկային եւ մաքսային վարչարարության (հարկային հաշվետվությունների ներկայացման եւ հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձեւակերպումների պարզեցում եւ հստակեցում) ու բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, արտաքին առեւտրի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանման ուղղությամբ իրականացված միջոցառումներին:

Այնուհետեւ քննարկվել են գործարար համայնքի ներկայացուցիչների դիտարկումները Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Հավանություն տալով հնչեցված առաջարկությունների մեծամասնությանը` վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին եւ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին քննարկել դրանք խորհրդի աշխատանքային խմբերի շրջանակում:

Մեկ այլ հարցով «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդես է եկել գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով: Նշելով, որ դրանք մշակվել են ՀՀ բոլոր մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում, նա տեղեկացրել է, որ ձեւավորվել են ՖԱՄ-ի մարզային խորհուրդներ` նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ