News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում բավարարված են հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակով: Այս մասին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում բոլոր մակարդակներում. ընդ որում, դրանք ոչ թե հերթապահ հանդիպումներ են կամ բարեկամության ու եղբայրության մասին կովկասյան խոստումներ, այլ շատ կոնկրետ, օգտակար եւ անհրաժեշտ հանդիպումներ, որոնց ընթացքում մենք քննարկում ենք համագործակցության հարցեր ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, գիտության ու մշակույթի ոլորտներում»,- նշել է Վաշաձեն:

Դիտարկմանը, թե վրաց-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Վրաստանի ԱԳ նախարարն արձագանքել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները որեւէ այլ երկրի հետ քննարկել չի ցանկանում: Նա ընդգծել է, որ այդ հարցը վերաբերում է բացառապես այդ երկրին եւ որեւէ կերպ չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Վերջերս, մեկ շաբաթ առաջ մեր երկրի վարչապետը Հայաստանում էր, երկու վարչապետները հանդիպեցին ու քննարկեցին բոլոր հարցերը, որոնք հուզում են երկու կողմերին: Ուստի, հավատացեք, որ եթե բնութագրենք հայ-վրացական հարաբերությունները, ես կասեի, որ փաստացի, դա ռազմավարական գործընկերություն է»,- հայտարարել է Վաշաձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ