News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի մոտ կալանավայրում Կրոնի հիվանդություն է ախտորոշվել, և նա ողջ կյանքում պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը բուժում է ստանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, սակայն ըստ նրա՝ կալանավայրում չկան համապատասխան պայմաններ լիարժեք բուժում կազմակերպելու համար:

«Նախորդ տարի իմ պաշտպանյալին 5 օրով տեղափոխեցին քաղաքացիկան հիվանդանոց, վիճակը ծանր էր,  3-4 օրվա բուժում  կատարվեց, սակայն ամեն ինչ արեցին, որ նրան հետ վերադարձնեն կալանավայր, քանի որ դա ՔԿՀ-ի համար հավելյալ ծախսեր էր ենթադրում»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ Վարդանյանն  հանիրավի է գտնվում կալանքի տակ.

«Մի քանի անգամ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել դատարանին սակայն դատավորը մերժել է՝ պատճառաբանելով, որ մնալով ազատության մեջ Վարդանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը»,-ասաց նա՝ նկատելով, որ գրավի ինստիտուտը մեր երկրում յուրովի է կիրառվում:

Ըստ փաստաբանի՝ պետությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում նաև համաներման ակտը հրապարակելիս:

«Սա նախկին իշխանությունների կողմից կարված գործ էր, հենց սկզբից նրանց ահաբեկիչների պիտակավորում տրվեց: Այս գործը հեռանկար չուներ,  պետք է կարճեին այն  կամ արդարացման վճիռ կայացնեին: Տարբերակված մոտեցում ցուցաբարվեց, երբ համաներումը տարածվեց «Սասնա ծռերի» վրա, իսկ «Զինված խմբի» գործով՝ ոչ»,-հայտարարեց նա:

Խոսելով դատավարության ընթացքի պասին, պաշտպանը նկատեց, որ այս գործով դատական նիստերը ֆորմալ բնույթ են կրում և գործի քննությունը հաճախ ձգձգվում է:

Նշենք, որ զինված խմբի 19 անդամներից ներկայումս կալանքի տակ է միայն Արթուր Վարդանյանը, մյուսիների նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ