News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է բեմադրել «Տիգրան Մեծ» օպերան։ Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ ամեն գնով օպերան բեմադրվելու է:

«Մենք բյուջե չունենք, բայց այս բեմադրությունն անելու ենք։ Ընդհանրապես, ես ինչ միջոցառում կազմակերպել եմ, պետբյուջեի վրա հույս չեմ դրել»,-ասաց նա:

Գագիկ Մանասյանը փոխանցեց, որ աշխարհում Տիգրան Մեծի անունով շուրջ 40 օպերա կա գրված, ցավոք սրտի, դրանցից ոչ մեկի բեմադրությունը Հայաստանում արված չէ. «Այսօր, առավել քան երբեւէ, հերոսի կարիք կա։ Բոլորը Տիգրան Մեծին գիտեն որպես աշխարհակալ, բայց նա նաեւ բարության, մարդասիրության կերպար էր»,-ասաց Մանասյանը։

Նա հույս հայտնեց, որ օպերան կբեմադրվի այս աշնանը, հնարավոր է` Գառնու հեթանոսական տաճարում։

Նշենք, որ «Տիգրան Մեծ» օպերան Գերմանիայում Յոհան Ադոլֆ Հասեի տուն-թանգարանում գտել է Ասատուր Բալջյանը, իսկ լիբրետոն հայտնաբերվել է Հնդկաստանում։

Օպերան բեմադրելու համար Մոսկվայից հրավիրվել է ռեժիսոր Գեորգի Իսահակյանը, դիրիժորը Ռուբեն Ասատրյանն է, իսկ օպերային երգչուհի Աննա Մայիլյանը  հրավիրվել է` մասնակցելու բեմադրությանը։ Օպերան գրված է բարոկկո դասական ոճով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ