News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Վայոց Ձորի մարզպետարանը եւ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այսօր եռակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Վայոց Ձորի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:

Ծրագրի նպատակն է նպաստել Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայ Օգնության Ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում կանցկացվեն 8 ամիս տեւողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (C, C++, Swift, iOS, OOP Design Patterns) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS):

Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 25-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել հետեւյալ հղումով՝ http://gitc.am/regions/vayots-dzor: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

Բոլոր խմբերի համար մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն եւ դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին պարտադիր է:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական եւ գործնական գիտելիքները եւ արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ եւ ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների եւ ընկերությունների հետ:

«Մարզերի զարգացումը չափազանց կարեւոր ռազմավարական քայլ է, որը բխում է մեր պետության շահերից: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս մարզաբնակ երիտասարդությանն իրենց ապագան պատկերացնել հայրենի մարզում եւ հնարավորինս նպաստել դրա զարգացմանը: Տեխնոլոգիաները չեն ճանաչում աշխարհագրություն եւ դրանց տարածումը կարող է էապես նպաստել մարզերի համաչափ զարգացմանը՝ լուծելով նաեւ մարզերի բնակիչների զբաղվածության հարցը»,- նշել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

«Եղեգնաձորը Գավառից հետո արդեն երկրորդ քաղաքն է, որտեղ մարտի 1-ից կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր: Մենք վստահ ենք, որ Վայոց Ձորի երիտասարդության համար սա լիարժեք հնարավորություն է՝ տեխնոլոգիական կրթություն ստանալու եւ մարզը արագ տեմպերով զարգացնելու առումով»,- հավելել  է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ