News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վիզաների ազատականացման հարցում կարեւոր է, որ ՀՀ-ն ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ երկրում անհրաժեշտ են իրականացնել այնպիսի ինստիուցիոնալ  բարեփոխումներ, որ ՀՀ-ն չդիտարկվի որպես փախստականներ մատակարարող երկիր. «Ես ուրախ եմ, որ 2018 թ. երկար տարիներ ի վեր ՀՀ վերադարձող քաղաքացվիների թիվը շատ ավելին է եղել մեկնողների թվից: Մեր քննարկումների, բանակցությունների, հարաբերությունների զարգացման առումով հույս ունեմ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծել ԵՄ-ի հետ՝ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար եւ ի վերջոո, կարծում եմ, ժամանակն է, որ մտածենք այդ թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող օժանդակությանը, ապա Փաշինյանն ասաց, որ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի վերջին այցը հստակ պատասխան էր այդ հարցին. «ԵՄ ներկայացուցիչներն արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալները եւ այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում եւ ԵՄ երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված: Մենք շատ ուղիղ եւ բաց հարաբերություններ ենք պահպանում եւ´ ԵՏՄ, եւ´ ԵՄ մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես որ, կարծում եմ, որ գնդակը ՀՀ կառավարության դաշում է  եւ պետք է մենք կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես ԵՄ մեր գործընկերներից, այնպես էլ ԵՏՄ մեր գործընկերներից»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող օժանդակությանը, ասաց, որ Յոհաննես Հանի միջոցով իր դիրքորոշումը հստակ արտահայտել է. «Մենք չենք ցանկանում արտգործ նախարարության արտաքին քաղաքաանոթյանը միջամտել, Հայաստանը՝ իբրեւ անկախ պետություն, ինքն է որոշում՝ որ երկրի հետ պետք է աշխատի, եւ մենք արդեն ունենք պայմանագիր, որով կարող ենք զարգացնել հարաբերությունները ոչ միայն Գերմանիայի, այլեւ՝ ԵՄ-ի հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ