News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի հարցի քննությանը շուրջ երկու ժամ ելույթ է ունեցել և մանրամասն ներկայացրել 2008թ. Մարտի մեկի իրադարձություններից առաջ բանակում ստեղծված իրավիճակի, ԵԿՄ–ում առաջացած խմորումների, ինչպես նաեւ՝ հայտնի «0038» հրամանի մասին։ Այսօր՝ փետրվարի 1-ին դատարանում Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյան ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ներկայացրել է 2008թ. փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցության մանրամասները։

«Քոչարյանի խոսքով՝ այդ օրերին՝ տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայիննները միանան ցուցարարներին։ Խոսվում էր, որ նրանց պետք է միանային նաև պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարն էր։ ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին»,- ասաց նա։

Երկրորդ նախագահը պատմել է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում հրավիրել է բանակի հրամանատարական կազմին և ցուցում տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը։

«Նա ցուցում է տվել, ասել է՝ գնացեք, ապահովեք, որ բանակն այս պրոցեսներին հանկարծ չխառնվի։ Բացի այդ, ասվել է, որ այն բարձրաստիճան սպաներն, ովքեր որ պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում սկսված այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ-ում շարունակել իրենց քննարկումները»,- ասաց նա։

Ալումյանն ասաց, որ երկորրդ նախագահն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև «0038» հայտնի հրամանին։

««0038» հրամանին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ այդ հրամանը ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր–Պետրևոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, երբևիցե նման հրամանները չեն ուղակվել նախագահական, որպեսզի նա այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ այդ հրամանը պահի իր մոտ»,– պատմեց նա։

Պաշտպանը վստահեցրեց, որ երեք նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանում չի եղել նման օրենքի պահանջ կամ ընդունված պրակտիկա, որպեսզի պաշտպանության նախարարների հրամաններն ուղարկնեն նախագահական նախապես համաձայնեցնելու կամ հրամանն արձակվելուց հետո այն ուղարկեն ի գիտություն։

«Էնպես չի, որ պաշտպանության նախարարը հրաման արձակի, հետո զանգի՝ ասի՝ շեֆ, նման բան եմ արել»,– ասաց նա՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ հրամանի մեջ չկա մի բան, որի համար ոչ միայն քրեական պատասխանատվության կարելի էր ենթարկվել, այլև՝ ամաչել։

«0038 հրամանի մեջ որևէ վատ բան չկար»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարյան օրերին սպասվում էր, որ ընդդիմությանը կմիանան ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Մանվել Գրիգորյանն այդ ժամանակահատվածում զբաղեցնում էր նաև ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ