News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասնակցեցի Աբդի Իփեքչիի հիշատակման արարողությանը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Կարո Փայլանը նշել է, որ Milliyet պարբերականը անդրադարձել է Աբդի Իփեքչիի հիշատակի արարողությանը, տեղադրել իր լուսանկարը, որում ինքը գրկել է Աբդի Իփեքչիի լուսանկարը, սակայն իր դեմքը լուսանկարից կտրել հանել են Milliyet–ի ղեկավարները։

«Ափսոս, որ Milliyet թերթը, որտեղ աշխատել է Աբդի Իփեքչին, այլեւս թերթ չի»,–գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Աբդի Իփեքչին սպանվել է 1979 թվականին, սակայն սպանության հիմնական պատվիրատուները մինչ հիմա անհայտ են։ Սպանությունն իրականացրել է Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջան։

Տպել
Ամենաշատ