Օպերայի շենքի շուրջ սրճարանների ապամոնտաժման հետ կապված խնդիրը համակարգային սխալների արդյունք է: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը:
Նրա խոսքերով՝ ակնհայտորեն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրա արդյունքում այդ սրճարաններում աշխատող մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը:
«Դրա համար այդ սրճարանները կարող են տեղափոխվել քաղաքի այլ մասեր, ինչի արդյունքում բնակչությունը, ինչպես նաեւ զբոսաշրջիկները, կկարողանան այցելել նաեւ քաղաքի այլ հատվածներ», - պարզաբանեց նա:
Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, անդրադառնալով Արամի փողոցի թիվ 23 շենքի քանդված պատի թեմային, նշեց, որ այս խնդրի լուծումը կարող է լինել ճանապարհից շենքի՝ մի քանի մետր հեռավորության վրա տեղափոխումը:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21: 48-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Արամ 23-ում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան ֆիլհարմոնիայի շենքում փլուզում է տեղի ունեցել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվեց, որ այդ շենքում փլուզվել են երգչախմբի փորձերի համար նախատեսված դահլիճը (մոտ 35 քառ. մ) եւ առաստաղի մի մասը (մոտ 20 քմ): Բացի այդ, վնասվել էր ընդունարանի առաստաղը (առաստաղի եւ պատի վրա հայտնաբերվել են շուրջ 1.5 քառակուսի մետր ճաքեր): Փլուզվել է նաեւ ֆիլհարմոնիկ շենքին հարակից 23/3 (մոտ 18 քառ. մ) տան հյուրասենյակի արտաքին պատը եւ տան առաստաղը (մոտ 20 քառ․մ): ՆՆջասենյակի արտաքին պատին եւ առաստաղին ճեղքեր են հայտնաբերվել: