News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանի կինը՝ Անուշ Հյուսնունցը, օրերս վերադարձել է ծառայության:

Անուշը, որն ամուսնու զոհվելուց 7 ամիս անց դուստր էր ունեցել, ծառայության է անցել Ստեփանակերտի զորամասերից մեկում:

«Գեղամի մահից հետո հոգեբանորեն դժվար է նորից բանակ վերադառնալը… աղջիկս արդեն 2 տարեկան է, Ստեփանակերտում ինձ բնակարան են հատկացրել, այդ պատճառով հենց այստեղի զորամասում եմ աշխատում»,- NEWS.am-ին պատմեց Անուշը:

Գեղամն ու Անուշը ծանոթացել էին ծառայության ընթացքում. միասին Մարտակերտի զորամասում էին ծառայում: Ամուսնությունից 6 ամիս անց Գեղամը զոհվել էր՝ այդպես էլ չիմանալով, որ կինը հղի է: 2016թ.-ի նոյեմբերին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը:

«Որպես այրի՝ դժվարությունները շատ են, բայց ես հիմա միայն մտածում եմ աղջկաս պահելու ու մեծացնելու մասին»,- ասաց Անուշը:

Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով, ինչպես նաեւ` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը Վետերանների միությունը հանձնել էր այրուն` Գեղամ Մկրտչյանի 30-ամյակի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ